Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ պատգամավորն առաջարկում է ավելացնել ԼՂՀ-ի բյուջետային հատկացումները

ՀՀԿ պատգամավորն առաջարկում է ավելացնել ԼՂՀ-ի բյուջետային հատկացումները
31.10.2016 | 15:37

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հետաքրքրվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանից, թե հնարավո՞ր է ԼՂՀ-ի բյուջետային հատկացումներն ավելացնել։ Գագիկ Մելիքյանն ասաց, որ խմբակցության անունից առաջարկություններ են անելու 47,4 մլրդ դրամը դարձնել նվազագույնը 50 մլրդ դրամ: «Ժառանգության» պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ հետաքրքրվեց, թե որտեղից են գտնելու գումարները։

Գագիկ Մելիքյանն էլ արձագանքեց՝ ծախսերի նվազեցման առումով կրճատումներ անելու միջոցով։ «Կցանկանայի մեր մասնակցությունն ունենայինք այս գործում։ Առաջարկում ենք, որ ես, Շարմազանովը և Բաղդասարյանը մեկ ամսվա աշխատավարձով մասնակցություն ունենանք այդ ֆոնդի համար, քանի որ Թալիշն ապահովում է զինվորի թիկունքը»,- ասաց Գ. Մելիքյանը՝ օրինակ բերելով ԼՂՀ իշխանությունների կողմից Թալիշի վերաբնակեցման ֆոնդի բացումը։


Ի պատասխան՝ ֆինանսների նախարարն ասաց, որ Ղարաբաղին հատկացումները արվում են այնքանով, որքանով հնարավոր է։ Վարդան Արամյանը հավելեց, որ կառավարությունն այս տարի 3,3 միլիարդով ավելացրել է Ղարաբաղին ուղղված վարկավորումը: «47,4 մլրդ դրամ մենք պլանավորել ենք մեր բյուջեի միջոցների հաշվին, և հատկացումների հստակեցումից հետո ավելի պարզ կլինի, բայց հավանականությունը բավական քիչ է»,- ասաց Վ. Արամյանը:

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ